1in.am-ը գրում է.
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև երկու լաստանավերում փոթորկի հետևանքով փակված են մնացել հարյուրավոր ուղևորներ: Ինչպես հայտնում է France Presse գործակալությունը՝ Դուվրում և Կալեում նավահանգիստների փակման պատճառով ծովում մնում է ավելի քան 400 մարդ:
P&O օպերատոր-ընկերության ներկայացուցիչների փոխանցմամբ՝ իրենք չեն կարող ուղևորներին իջեցնել: Անհրաժեշտ է սպասել՝ մինչև քամին հանդարտվի:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ փոթորկի ուժգնությունը կնվազի արդեն առաջիկա ժամերին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_225664.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել