Lragir.am-ը գրում է.

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունն Իսպանիայում մեկ ամսվա ընթացքում 60 միլիոն զանգ է գաղնտալսել: Այս մասին նշված է ամերիկյան նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի արած նոր բացահայտումներում, տեղեկացնում է Ռոյթերը:

Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ տեղյակ չի եղել իր քաղաքացիների գաղտալսման մասին:

Իսպանական El Mundo թերթի հրապարակման համաձայն, 2012 թվականի դեկտեմբերի 10-ից մինչեւ 2013 թվականի հունվարի 8-ը գաղտնալսվել է մոտ 60.5 միլիոն հեռախոսազրույց: Իսպանական կողմին տեղեկատվությունը տվել է լրագրող Գլեն Գրինուոլդը, ով համագործակցում է Էդվարդ Սնոուդենի հետ:  

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ իր երկիրը հնարավոր է միանա հակալրտեսական անվտանգության ապահովման վերաբերյալ Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջարկին:

Տեղեկացնենք, որ ըստ Սնոուդենի բացահայտումների, ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են 35 երկրների, այդ թվում, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Մեքսիկայի, Բրազիլիայի ղեկավարներին եւ միլիոնավոր շարքային քաղաքացիների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել