Aysor.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին և նրա հետ ժամանած Վրաստանի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից: 

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին առնչվող հարցեր: Այս համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է Հայ Առաքելական Եկեղեցու դերը՝ որպես համախմբող ուժի, ազգային ինքնության պահպանման կարևոր գործոնի:

Բակո Սահակյանը շեշտել է Արցախի և Վրաստանի հայկական համայնքի հասարակական կազմակերպությունների համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը՝ այն համարելով փոխգործակցության ամենաարդյունավետ տարբերակներից մեկը:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել