Emedia.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները:

Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ հայտնաբերված դեպքերի մասով կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ: Խորհրդակցությունը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հատկապես հանգստյան օրերին հնարավոր դեպքերի արձանագրմանը և այդ մասով սահմանել մշտական հսկողություն:

2013 թվականի տարեկան ծրագրով մայրաքաղաքում իրականացվող փողոցների ասֆալտբետոնյա ծածկի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքների հետ կապված՝ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքների հիմնական մասն ավարտված է՝ քաղաքապետի հանձնարարությամբ խստորեն հետևելով պատշաճ որակի ապահովմանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Նոր Խարբերդ թաղամասում շարունակվում են գազաֆիկացման ուղղությամբ տարվող աշխատանքները: 16-րդ թաղամասի շենքերի գազաֆիկացման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ ևս 8 շենքում ավարտվել են նախապատրաստական բոլոր աշխատանքները և շենքերը պատրաստ են գազաֆիկացման:

Զեկուցվել է, որ քաղաքապետարանի սոցիալական ապահովության, հանրակրթության վարչությունների և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից շարունակվում է սիրիահայ սոցիալապես անապահով ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Կամո Արեյանը հանձնարարել է շարունակել ծրագիրը և, նոր խնդիրներ ի հայտ գալու դեպքում, օպերատիվ կերպով ցուցաբերել համապատասխան օժանդակություն:

Անդրադառնալով Հյուսիսային պողոտայի սալիկապատման աշխատանքներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ աշխատանքների առաջին փուլն ընթացքի մեջ է և կավարտվի սահմանված ժամանակացույցով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել