Instagram-ի ղեկավարությունը հայտարարել է այն մասին, որ մյուս շաբաթվանից կայքում արդեն կհայտնվեն ֆոտո և վիդեո գովազդներ: Կայքում գավզդները առաջինը կտեսնեն ամերիկացի օգտատերերը:

Սկզբում կայքում կհայտնվեն գովազդային դեմո-լուսանկարներ, որոնցից մեկի օրինակը Instagram-ը հրապարակել էր իր բլոգում: «Սա միանգամյա գովազդ է Instagram-ի խմբի կողմից, որը ձեզ ցույց կտա գաղափար նրա տեսքի և այլնի մասին», – գրել են մշակողները:

Այն փաստը, որ լուսանկարը կամ գովազդը կհանդիսանա գովազդ` կվկայի Sponsored կոճակը, որը կգտնվի վերևի աջ անկյունում: Սեղմելով դրա վար` օգտատերը կկարողանա իմանալ այն մասին, թե ինչպես են աշխատում գովազդները Instagram-ում:

  

«Մենք ուզում ենք, որ գովազդները լինեն կրեատիվ և ուշադրություն գրավող, այդ իսկ պատճառով եկեք սկսենք մի քանի բրենդներից, որոնք համաձայնությամն են եկել Instagram-ի հետ գովազդների տեղադրամն հարցում», – նշում է ընկերությունը: Cnet-ը հայտարաել է, որ գովազդներ կտեղադրվեն հետևյալ բրենդներից. Adidas, Ben & Jerry’s, Burberry, General Electric, Levi’s, Lexus, Macy’s, Michael Kors, PayPal և Starwood:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել