Lurer.com-ը գրում է.
Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունը կկայանա նոյեմբերի 17-ին. հայտնում է Новости-Грузия-ի թղթակիցը` հղում կատարելով երկրի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեին:
Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն` քվեաթերթիկների 90.99%-ը հաշվելուց հետո նախագահական ընտրություններում հաղթանակ է տանում «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Նոր նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա նոյեմբերի 17-ին` նախագահական ընտրություններից 3 շաբաթ անց. ասել է Խմելիձեն:
Ըստ սահմանադրության` ընտրությունների վերջնական արդյունքը հայտարարվելու է քվեարկությունից հետո` 20 օրվա ընթացքում:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=119841&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել