Panarmenian.net-ը գրում է.
Սիրիական զորքերը այսօր ազատագրել են Սադադ քրիստոնեական քաղաքը: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը տեղական հեռուստակայանի վրա հղումով, ոչնչացվել է ահաբեկիչների վերջին հենակետն այդ բնակավայրի արևելյան մասում Դամասկոս-Հոմս ռազմավարական մայրուղու հարևանությամբ:
Սիրիացի սպան, որը գլխավորում էր գործողությունը, նշել է, որ գրոհայինները որպես կրակակետ են օգտագործել Սբ Թեոդորսի եկեղեցին: Սադադի մատույցներում ջախջախվել են ավազակային խմբավորումները, որոնք օգնության էին գնում պաշարված ահաբեկիչներին
Ըստ տեղական Al Maadin հեռուստաալիքի, բոլոր ճանապարհները, որ տանում են լեռնային Քալյամուն քաղաքից, որտեղ պահպանվում է զինյալների խոշոր հենակետը, դեպի քարքարոտ ճանապարհը Հոմսի ուղղությամբ, վերահսկվում են կանոնավոր զորքերի կողմից: Սիրիական ՌՕՈւ հարվածներ են հասցնում հակառակորդի դիրքերին: Հրետանին գնդակոծում է Դերաա քաղաքի ծայրամասերը, ուր ներթափանցել են գրոհայինների կազմավորումները:
Մինչ պատերազմը քրիստոնյաները Սիրիայում կազմում էին բնակչության 10 տոկոսը: 2011 թ. ի վեր սպանվել է մոտ 1000 քրիստոնյա, ավերվել է 40 եկեղեցի, շուրջ 300 հազար քրիստոնյաներ փախել են երկրից:
Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 150 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ: