1in.am-ը գրում է.
Sovsport-ի վերլուծաբան Եվգենի Լովչևը «Ֆուտբոլի ժամ» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվայի «Սպարտակ»-ը փորձում էր հրավիրել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիա»-ում:
« «Սպարտակ»-ի ղեկավարներից մեկը Մխիթարյանին փոխանցել էր սպիտակ թուղթ ու ասել. «Նշիր ցանկացած գումար»: Մխիթարյանը պատասխանել էր, որ ցանկանում է ֆուտբոլ խաղալ ավելի պրոֆեսիոնալ մակարդակով:
Ես հավաստի տեղեկատվություն եմ հաղորդում անմիջապես աղբյուրից»,- հայտարարել է Լովչևը:
Հիշեցնենք, որ 2013թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մխիթարյանը «Շախտյոր»-ից 27.5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_225631.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել