Image

Մենք կարդում ենք, որպեսզի զարգանք, որպեսզի հետ չմնանք հասարակությունից, կարդում ենք քանի-որ պետք է կարդալ և ի վերջո զարգանալու` ինչ-որ բան իմանալու, ճանաչողություն ձեռք բերելու համար: Կարդալ տեղեկանալու համար և կարդալ հաճույքի համար, թվում է թե սրանք իրար շատ նման են, սակայն լիովին տարբեր են: Կան շատ մարդիկ, որոնք կարդում են, սակայն իրենց կարդացածը բանի պետք չի գալիս, քանի-որ մի քանի ամսից ուղեղից դուրս է գալիս և մոռացվում է: Հասարակության մեջ կա մի կարծրատիպ ՝ «կարդամ, որ հարցնեն իմանամ ում անունը տամ, կամ դնեմ գօօգլով ման գամ լավագույն գրողներին ու անուններ իմանամ»: Կա նաև մի այլ խումբ, որ գրողին ճանաչում է իր տողերով, որոնք անաչառ կերպով հայտնվում են սոց. Ցանցերի իրենց էջրում: Եվ կան նրանք` ովքեր կարդում են միայն իրենց համար: 2012թ գիտնականներն ու հոգեբաները եկել են մի եզրակացության, որ պետք է կարդալ այնպիսի գրքեր, որոնք տարիքային են և ունակ են բարձրացնել ինտելեկտը: Դրանց մեջ է մտում «Գիտական գրականությունը», որը ներառում է այն բոլոր գրքերը որի մեջ ամփոփված է կյանքը, ապրելակերպը և բոլոր այլ երևույթները: Ըստ հոգեբանների գրքի թեմատիկան «Փիլիսոփայություն է»: Այս թեմատիկայով գրքեր պետք է կարդան այն մարդիկ, ովքեր ցնականում են զարգանալ և դուրս գալ գեղարվեստական գրքի կարծրատիպերից: Հաջորդը ինչը շատ զարմանալի էր «Պատմությունն» է, ինչու ասացի զարմանալի քանի որ մեր հասարակությունում շատ քչերն են սիրում կարդալ պատմական գրքեր: Ինչևէ, գիտնականները ասում են, որ պատմական գրքեր կարդալով մարդ կարողանում է սովորել ապրել ներկայով և ստեղծել լավ ապագա: Ասում են նաև, որ ոչ բոլորին է տրված պատմական գրականություն կարդալու արվեստը: Այս մասի հետ շատ համաձայն են: Եվ ամենավերջում «Պոեզիան»: Ինչպիսի պոետի ընտրելը կախված է մարդու հոգեբանությունից ու ճաշկից: Պոեզիան պետք է կարդան արվեստի մոտ մարդիկ. պնդում են հոգեբանները: Կարդացեք այն ամենը ինչ ձեզ հետաքրքրում է, դա կարող է հետաքրքրել թեկուզ միայն Ձեզ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել