Tert.am-ը գրում է.

Հունաստանի Հռոդոս քաղաքում ավարտվեց Եվրոպայի կանանց ակումբային առաջնությունը: Երևանի «Միկան» վերջնահաշվարկում գրավեց 4-րդ հորիզոնականը՝ մասնակից 11 թիմերի շրջանում: Հին աշխարհամասի նոր չեմպիոն հռչակվեց «Մոնտե Կառլո» թիմը:

Հիշեցնենք, որ «Միկայի» կազմում ելույթ էին ունենում գրոսմայստերներ Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան) Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը (Հայաստան) եւ Լելա Ջավախիշվիլին (Վրաստան):

Armsport.am-ը զրուցեց շախմատի Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր, «Միկա» ակումբի անդամ Էլինա Դանիելյանի հետ, ով Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել երրորդ խաղատախտակի վրա հանդես գալով: Էլինանան 6 հնարավորից վաստակել է 4.5 միավոր, որն ամենաբարձր՝ անհատական արդյունքն է հայկական թիմում:

- «Միկան» գրավեց չորրորդ տեղը, թեև նախորդ տարվա արծաթի համեմատ, այս արդյունքը չի կարող գոհացնել: Դուք ՝ անձամբ, ինչպե՞ս կգնահատեք թիմի մրցելույթները:

- Ինչ վերաբերում է այս տարվա արդյունքին, մեր բախտն, իսկապես չբերեց, որովհետև նախավերջին՝ 6-րդ տուրում կիսելով 3-րդ տեղը, անհասկանալի էր, թե ինչու մեր թիմը ստացավ «Bye», ազատվեց մրցակցից (երբ մասնակից թիմերի թիվը կենտ է (11), մրցաշարի կանոնակարգով, մրցակից չունենալու դեպքում՝ խաղը գրանցում են ոչ-ոքի-խմբ.): Այսինքն, արհեստականորեն մենք դուրս մնացինք մեդալի համար պայքարից: Կարելի է ասել, որ հենց այդ պատճառով էլ շանս չունեինք` պայքարել մեդալի համար, որովհետև ցուցանիշներով զիջեցինք Մոսկվայի ակումբին:

- Մինչև վերջին տուրը, «Պոլիտեխնիկան» Ձեր թիմի հետ հավասար միավորներ ուներ, և նրանց դեմ սկզբունքային մրցամարտում, հաջողեցիք վստահորեն հաղթել: Ուրիշ ո՞ր դիմակայությունը կառանձնացեիք իր նշանակությամբ:

- Ինչպես արդեն ասացի, վերջին տուրում` մեդալ նվաճելու հնարավորություններ, գրեթե, չկային, քանի որ «SHSM» թիմը ամենաթույլ մրցակիցներին էր ստացել, իսկ մենք մրցում էինք ռումինական ուժեղ թիմի դեմ: Ամեն դեպքում, դա չխանգարեց մեզ պայքարի մեջ մտնել: Իհարկե, շատ ցավալի էր, որ մենք արհեստական կերպով դուրս մնացինք մեդալների համար պայքարից, բայց անհնար է որևէ բան փոխել:

- Երրորդ խաղատախտակի վրա հանդես եկած գրոսմայստերների շրջանում, Դուք նվաճեցիք արծաթե մեդալը, այդպիսով, «Միկայի» կազմում գրանցելով ամենաբարձր՝ անհատական արդյունքը: Գնահատեք, խնդրեմ, կոնկրետ Ձեր խաղն ամբողջ մրցաշարի կտրվածքով:

- Հաշվի առնելով, որ նախորդ մրցաշարը ինձ համար այդքան էլ հաջող չէր, այս մրցաշարում ես շատ գոհ մնացի իմ խաղից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել