Panarmenian.net-ը գրում է.
Շուրջ 100 հազար հունգարացիներ կիրակի օրը 54-կիլոմետրանոց «կենդանի շղթա» են կազմել: Ակցիայի մասնակիցները պահանջել են տարածքային հունգարական ինքնավարություն ստեղծել Տրանսիլվանիայում: Համերաշխության ցույց է անցել նաև Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որտեղ Ռումինիայի դեսպանատան մոտ տասնյակ մարդիկ են հավաքվել, հայտնում է euronews-ը:
Հունգարացիներն Ռումինիայում ամենամեծ ազգային փոքրամասնությունն են, որոնց պաշտոնական իրավունքները ճանաչում է ԵՄ-ն ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ շրջանակային խորհրդաժողովի շրջանակներում:
Հունգարերենը պաշտոնական է համարվում ռումիներենի հետ մեկտեղ այն գավառներում, որտեղ հունգարացիները կազմում են բնակչության 20 տոկոսից ավելին: Հիմնականում այդ շրջանները գտնվում են Հյուսիսային Տրանսիլվանիայում: Հունգարացիների ընդհանուր քանակը Ռումինիայում կազմում է 1,4 մլն մարդ՝ բննակչության 6,6 տոկոսը կամ Տրանսիլվանիայի բնակչության 19,6 տոկոսը: Հունգարական բնակչությունը, որը գագաթնակետին հասավ 1910 թվականին, այժմ մշտապես կրճատվում է ուծացման ու դեպի Հունգարիա արտահոսքի պատճառով:
Հունգարացիները Ռումինիայում ավանդաբար քվեարկում են Ռումինիայի հունգարացիների ժողովրդավարական միության օգտին, որը բավականին զգալի դերակատարություն ունի երկրի քաղաքական կյանքում: Միությունը հանդես է գալիս հունգարական ազգային ինքնավարության ստեղծման օգտին, հունգարերեն լեզվի կիրառման շրջանակի ընդլայնման օգտին վարչական ու մշակութային ոլորտներում, առաջին հերթին կրթության ոլորտում: Սակայն Միությունը չունի հստակ քաղաքական կողմնորոշում, աննշան ուշադրություն հատկացնելով, օրինակ, տնտեսական հարցերին: Այդ հանգամանքը բացատրվում է նրանով, որ անհրաժեշտ է համախմբել բոլոր հունգարացի ընտրողներին՝ հաղթահարելու համար 5-տոկոսանոց արգելքը Ռումինիայի խորհրդարանի ընտրություններում:
Ռումինիայի հունգարացիներն երեք պատգամավորներ ունեն Եվրախորհրդարանում (Ռումինիային հատկացված 33 տեղերից), որոնցից երկուսը Ռումինիայի հունգարացիների ժողովրդավարական միությունից են, իսկ Լասլո Տեկեշն անկախ պատգամավոր է: 2009 թ. հունգարացիներն ինքնավարություն ունեն Ռումինիայի Սեկույսկի երկրամասում: