Emedia.am-ը գրում է.
Աստղագետներն օրերս հայտնաբերել են բավականին խոշոր՝ 2013 TV 135 անունը կրող աստղակերպ, որը, ըստ դիտակումների, կարող է 2032թ-ին հարվածել Երկիր մոլորակին: Ի սկզբանե NASA-ն հայտնել էր, որ իրավիճակի նման զարգացման հավանականությունը կազմում է 1/63.000, սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ աստղակերպը կարող է բախվել մեր մոլորակին 1/10.000 հավանականությամբ: Դա արդեն ավելի իրական է, քան կարող է թվալ առաջին հայացքից:
Այդուհանդերձ՝ Slate պորտալին տված հարցազրույցում աստղագետ Ֆիլ Փլեյթը լավատեսություն է արտահայտել՝ նշելով, որ չնայած բախման հավանականությանը, առայժմ չկան վստահ նախանշաններ, որ այդ բախումն իրոք պետք է տեղի ունենա մի քանի տասնյակ տարուց, և գիտնականները պետք է ավելի մանրամասն հաշվարկներ կատարեն:
Աստղակերպի մասին գիտությունն ընդամենը մի քանի շաբաթ է տեղյակ: Նշվում է, որ տիեզերական օբյեկտի տրամագիծը կազմում է 400 մետր, ինչը բավականին շատ է: Սակայն Արեգակնային համակարգի համեմատությամբ դա ընդամենը մի մոլեկուլ է: Հետևաբար՝ սխալ է կանխատեսել, թե 19 տարի անց մեզ մեծ աղետ է սպասում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ