Բոլորս էլ գիտենք, որ կանայք և տղամարդիկ տարբերվում են թե՛ կենսաբանական, թե´ սոցիալական տեսանկյունից: Կենսաբանական տարբերություններից է օրինակ, այն, որ միայն կինը կարող է երեխա ծնել: Սակայն դա չի նշանակում, թե միայն նա պետք է զբաղվի երեխաների դաստիարակությամբ. հասարակական կարևոր նշանակություն ունեցող գործառույթներին կանայք և տղամարդիկ պետք է մասնակցեն հավասարապես: Իսկ այստեղ արդեն առաջ է գալիս կանանց և տղամարդկանց տարբերությունների վերաբերյալ սոցիալական տեսանկյունը, որը իրենից ենթադրում է նաև հասարակության սպասելիքները երկու սեռերից էլ: Օրինակ` ակնկալվում է, որ կանայք լինեն զիջող, համեստ, խոնարհ, իսկ տղամարդկանցից հասարակությունը սպասում է համարձակություն, համառություն, իշխանատենչություն և այլն: Հազարամյակներ շարունակ տղամարդիկ ընկալվել են որպես առավել ուժեղ, ակտիվ ու նախաձեռնող, բնությունը նվաճող, պատմություն ու մշակույթ կերտող անհատներ: Իսկ կանայք ընկալվել են որպես թույլ,ամաչկոտ, անհամարձակ էակներ, որոնց զբաղմունքը մշտական տնային աշխատանքն է և երեխաների դաստիարակությունը: Երկար ժամանակ գերիշխել է այն կարծիքը, որ կանանց և տղամարդկանց դերերը կանխորոշված են, մեկնընդմիշտ բնությունից տրված: Իրականում այդ տարանջատումը կրթության, դաստիարակության և սոցիալիզացիայի արդյունք է: Ավանդաբար, ինչպես այլ ազգերի, այնպես էլ հայ հասարակությունում ընդունված է եղել, որ կնոջ գործունեության ոլորտն ընտանիքն է, որտեղ նա ներկայանում է տնային հոգսերը հոգացողի, սնունդը կազմակերպողի, երեխաների դաստիարակողի դերով: Տղամարդը ստանձնել է ընտանիքի նյութական բարեկեցությունն ապահովողի, նրա շահերը հասարակական ոլորտում ներկայացնողի դերը: Մանկուց յուրացնելով կանացիության և առնականության մասին պատկերացումները, մենք ամբողջ կյանքում կատարում ենք մեր դերը:
Եվ մինչև օրս շատերը այդ «դերերը» կատարելիս չեն մտածում, որ այն կարող է փոխվել, հարմարվել կյանքի նոր պայմաններին, իրենց ցանկություններին ու ձգտումներին:
ՄԱԿ-ը աշխարհին է ներկայացրել իր նոր, հզոր ֆոտոշարքը, որով մարդկանց փորձում է ցույց տալ ամբողջ աշխարհում կնոջ դերը և նրա նկատմամբ հասարակության վերաբերմունքը:
Կինը պետք է տանը նստի
Կինը պետք է ստրուկ լինի
Կնոջ տեղը խոհանոցն է
Կինը եկեղեցում չպետք է խոսի
Կինը պետք է իր տեղն իմանա
Կինը պետք է վերահսկելի լինի
Կինը պետք է կազմակերպված լինի
Կինը չի կարող մեքենա վարել
Կինը չի կարող հոգևորական դառնալ
Կնոջը չի կարելի վստահել
Կինը եկեղեցում չի կարող խոսել
Կինը չպետք է իրավունքներ ունենա
Կինը չպետք է քվեարկի
Կինը չպետք է աշխատի
Կինը չպետք է սահմանափակեն