Footsport.am-ը գրում է.
Երեկ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության <<Արարատ>>-<<ՈՒլիս>> հանդիպման (2-0) հետխաղյա մամուլի ասուլիսում հյուրերի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանն անդրադարձավ նաև մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, ըստ որի <<Ուլիսի>> ֆուտբոլիստները մի քանի ամսվա աշխատավարձ չստանալու պատճառով <<Արարատի>> հետ մրցախաղից առաջ ցանկացել են բոյկոտել մարզումը:
<<Չեմ ժխտում, որ թիմում որոշակի ֆինանսական խնդիրներ կան, բայց որ <<Ուլիսը>> ցանկացել է բոյկոտել մարզումը և կամ ֆուտբոլիստներին 3, 4 կամ ավելի ամիսների աշխատավարձ չի վճարվել, նման բան չկա: Դա հերյուրանք է, և կարծում եմ` դրանով փորձում են մարդկանց հեղինակության հետ խաղալ:
Խորհուրդ եմ տալիս զերծ մնալ դրանից, քանի որ մենք դժվար ճանապարհ ենք անցել, որ այսօր գոնե այսպիսի թիմ ունենանք, և ցանկացած ոչ ստույգ ինֆորմացիա կարող է վատ հետևանքներ ունենալ>>, պարզաբանեց Կարեն Բարսեղյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ