Lurer.com-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստներ՝ «Ուրալ»-ի խաղացող Արթուր Սարկիսովը և «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին, հնարավոր է, տեղափոխվեն ղազախական «Ակտոբե». տեղեկացնում է sport-express-ը:

Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց ներկայիս թիմերում չունեն մշտական խաղային պրակտիկա:

Նշենք, որ ղազախական ակումբում հանդես է գալիս Հայաստանի ընտրանու ևս մեկ ֆուտբոլիստ՝ Ռոբերտ Արզումանյանը:

Ընթացիկ մրցաշրջանում Սարկիսովը մասնակցել է Պրեմիեր լիգայի 13 խաղի և հեղինակել 1 գոլ, Պիզելին երեք խաղում դաշտում անցկացրել է 64 րոպե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել