Panorama.am-ը գրում է.
«Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միավորում» ՀԿ-ն նոր նախագահ ունի: Նախօրեին կայացած ընտրություններում կոմպոզիտորները 43 ձայնով «այո» են ասել Արամ Սաթյանի թեկնածությանը:
Միության արդեն նախկին նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը ստացել է 41 ձայն, 2 թերթիկ անվավեր է ճանաչվել:
Նշենք, որ կոմպոզիտորների միությունը արտահերթ համագումար անցկացրեց, ինչից հետո էլ կայացան ընտրությունները: Մինչ համագումարի մեկնարկը, կոմպոզիտորը լրագրողների հետ զրույցում չէր հստակեցրել իր պաշտոնում նորից առաջադրվելու հարցը և հայտարարել էր. «Բացարձակ չեմ քննարկում, կարող է առաջարկեմ, կարող է և` ոչ: Իմ նպատակը չէ միության նախագահը լինել, իմ նպատակն այն է, որ միությունը կարողանա ապրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/culture/2013/10/28/aram-satyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել