1in.am-ը գրում է.

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին փաստացիորեն հաղթում է ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով քաղաքացիների ձայների կեսից ավելին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժովի տվյալները:

81% ընտրատեղամասերի արձանագրությունների մշակման արդյունքներով՝ Մարգվելաշվիլին հավաքել է 829 հազար 454 ձայն (62.19%), այսինքն՝ քվեարկած ընտրողների ձայների կեսից ավելին, ինչը նշանակում է, որ անկախ այն բանից, թե ինչպիսին կլինեն մյուս ընտրատեղամասերի արդյունքները, Մարգվելաշվիլին կմնա հաղթող:

ԿԸՀ-ի տվյալներով` ընտրություններում մասնակցել է 1 միլիոն 646 հազար 350 ընտրող: Երկրում ընտրություններից առաջ գրանցված է եղել 3 միլիոն 537 հազար 719 միլիոն մարդ:

Երկրորդ տեղում է «Ազգային միացյալ շարժում» Սաակաշվիլիի կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն՝ 21.86%, իսկ երրորդ տեղում՝ խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն՝ 10.04%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել