Tert.am-ը գրում է.
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը 2012 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2013 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Իսպանիայում մոտ 60 միլիոն հեռախոսազանգ է գաղտնալսել, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով El Pais-ին: Դա արվել է առանց թագավորության իշխանությունների համաձայնության: Այդ տեղեկությունները ներկայացրել է բրիտանացի լրագրող Գլեն Գրինվալդը, որը հոդվածներ է հրապարակում ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերի հիման վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/10/28/us-spain/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել