1in.am-ը գրում է.

Կիրակի չորս կալանավորներ փախել են Օկլահոմայի նահանգի Կադո շրջանի բանտի լոգարանի առաստաղի դիտանցքից: Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով շրջանային շերիֆ Ջին Քեյնին: Նրա խոսքով՝ կալանավորներին հաջողվել է աննկատ հեռանալ ջրատար խողովակների միջոցով:


Նա հայտնել է, որ փախուստի մասին առաջին հաղորդագրությունը ոստիկանություն ստացվել է կիրակի առավոտյան, երբ ականատեսները հայտնել էին փողոցներում վազող նարնջագույն բանտային համազգեստով մարդկանց մասին: 

Ինչպես հայտնում է հեռուստաալիքը՝ Փրայմ Թաունվին Բրաունը պատիժը կրում էր կողոպուտի, Էնթոնի Ջեյմս Մոնդոկան՝ զենքի ապօրինի պահման, Տրիստոն Չիդլը՝ ավազակային հարձակման, իսկ Դայլան Ռեյ Տրի Այրոսը՝ վաղաժամկետ ազատ արձակման պայմանները խախտելու համար:

Շերիֆի խոսքով՝ նրանց գտնվելու վայրը դեռևս չի պարզվել:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել