ԲԱԺԻն 3, ԹԵՄԱ 9. ՀԱՅԱՍՏԱՆԸ XXII-XXIII ԴԱՐԵՐՈՒՄ

2. ՊՈՍՏԿՈԱԼԻՑԻՈՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ


Հայոց պետությունը նեոքյարթվորականության դարաշրջանում: 2100 թվականից Հայաստանի գահը պատկանում էր Քյարթունիների տոհմին, որոնց վառ ներկայացուցիչն էր Խոժոռ Երկրորդ Քյարթունին:Հենց նրա օրոք էր, որ Հայաստանի Դաշնային Միապետությունը (ՀԴՄ), որը միավորել էրԿոտայքի դքսությունը, Դոյչբուրգի և Ավան Առինջի միացյալ թագավորությունը, Ապարանակերտը, Քաջարան սիթին, Վարդանիկաշենը, Արցախը և հարակից գաճաճ պետությունները, մտավ սոցիալ-տնտեսական և քաղաքական միանգամայն նոր փուլ, որի օբյեկտիվ հիմքերը ստեղծվել էին դեռ XIX դարի վերջին տասնամյակում:

Ցանկանալով ձերբազատվել «ընտրություններ» կոչվող պայմանական զանգվածային ներկայացումից, Քյարթունիները օրենսդրորեն ոչ միայն օրինականացրեցին ընտրակաշառքները, այլ նաև այն դարձրին պարտադիր բոլոր ընտրողների համար (ըստ պատմիչ umood քերթողի): Նոր ընտրական համակարգը ստիպում էր ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին վճարել յուրաքանչյուր փաստացի ստացված քվեի դիմաց: Ընտրություններն ավտոմատացվեցին և 20,000 քյարթադրամանոցը համապատասխան կուսակցության հաշվից անցնում էր ընտրողի հաշվեհամարին՝ վավեր քվեաթերթիկը ընտրատուփ մտցնելու պահին: Այս հանճարեղ նորամուծությունը վերացրեց կեղծիքները և օրինական ուժ տվեց բոլոր հետագա ընտրություններին: Մանր-մունր կուսակցություններն ու դաշինքները (դեմոքյարթները, դաշնաքյարթակցականները, միավորված քյարթերը, ժառանգաքյարթերը և այլն), ավարտած լինելով իրենց պատմական առաքելությունը, տարրալուծվեցին մեծերի մեջ, կամ հիմնովին արտագաղթեցին, մաքրելով քաղաքական դաշտը և հարթակն ազատելով մնացյալ երեք կուսակցությունների՝ ՀանրաքյարթականներիԲարեքյարթականների և Ընդդիմաքյարթների համար: Առաջին երկուսը խոշոր կուսակցություններ էին, յուրաքանչյուրը վայելելով ընտրազանգվածի ձայների 85 տոկոսը, իսկ երրորդը, չունենալով ընտրություններում միայնակ հաղթելու համար բավարար ռեսուրսներ, կատարում էր քաղաքական պիտուշի դերը՝ անցնելով մեկ հանրաքյարթականների, մեկ բարեքյարթականների կողմը: Քյարթունիները, լինելով միաժամանակ երեք կուսակցությունների անդամ, իրենց կայսերական տոհմ հռչակեցին և սկսեցին իշխել՝ անկախ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունից, քանի որ լավագույնս ներկայացնում էին առկա բոլոր երեք ուժերի շահերն ու գաղափարները: Սկսվեց ՀԴՄ չերվոնե քյարթադարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել