Հայե՜ր, ուրախացեք )))

Bundesliga.de. Մխիթարյանը` «Շալկե» - «Բորուսսիա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Բունդեսլիգայի պաշտոնական կայքը, վերլուծելով 10-րդ տուրի «Շալկե» - «Բորուսսիա» (1-3) հանդիպումը, խաղի լավագույն ֆուտբոլիստ է անվանել Հայաստանի հավաքականի ու դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Հենրիխ Մխիթարյանը «Շալկեի» դեմ խաղում ցուցադրեց իր վազելու կարողությունները: Նա 12,1 կմ տարածություն վազեց ամբողջ հանդիպման ընթացքում` լավագույն արդյունքը հանդիպման բոլոր ֆուտբոլիստների մեջ: Սակայն դա միակ բանը չէր, Մխիթարյանը շատ էֆէկտիվ գործեց առջևի գծում. նրա փոխանցումներից հետո աչքի ընկան Շահինն ու Բլաշչիկովսկին: Առաջին անգամ Բունդեսլիգայի մեկ խաղում Մխիթարյանը երկու գոլային փոխանցում կատարեց»,- գրում է կայքի լրագրողը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել