Էխ, եկեղեցի...
Ահա հայրենանվեր ու սթափ մտավորականի խոսքը...
Րաֆֆու խոսքերը.
ՙՈ՜վ հայրեր, ո՜վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ: Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանանց չէին հափշտակի... Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրա՜նք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրա՜նք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ մանիա այրը` ճգնելու...
Ո՜վ Հայոց հին աստվածներ, Ո՜վ Անահիտ, Ո՜վ վահագն, նվիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ...՚
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vantanesyan/posts/577907808931642
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել