Շատերեն են երազում Bugatti Veyron-ի մասին: Իսկ ում չի հաջողվում ունենալ դրանից, այժմ հնարավորություն ունեն ինքնուրույն պատրաստել մի բան, որի գոյությունը կշոյի աչքը: Visual Spicer գրաֆիկական դիզայներների հանրահայտ խումբը պատրաստել է Bugatti Veyron-ի մանրակերտը ստվարաթղթով: Ավելին, խումբը թույլ է տալիս բոլորին իր պաշտոնական կայքից անվճար քաշել ուրվագծերը և ուղեցույցը, որոնցով կարելի է հեշտությամբ պատրաստել 76սմ-անոց հսկայական, տեսքով իրականին շատ մոտ մանրակերտը տանը` երեխաների կամ ընկերների հետ: Ընդամենը պետք է քաշել ու ստվարաթղթի վրա տպել 44 գունավոր էջ և կտրատել 159 մաս: 


  
Դրանից հետո հերիք է ունենալ միայն թղթի սոսինձ և համբերություն. ու հիանալի մանրակերտը պատրաստ է: Ահա հղումը, որով կարելի է քաշել մանրակերտի կտորներով էջերն ու մանրամասն ուղեցույցը՝ ուղեցույց, մանրակերտ: Իսկ ներքևում ներկայացնում ենք պատրաստման արագացված հոլովակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել