Թռչունները այս տարի Եվրոպայից չեն չվել տաք երկրներ
Եվրոպայում թռչունները չեն թռչել ձմեռելու: Նման իրավիճակ առաջին անգամ է արձանագրվել ամենահին ` Լիտվայի Վյանտե հրվանդանում գտնվող օռնիտոլոգիական կայանի վերջին 90 տարիների դիտարկումներում, հաղորդում է LETA / ELTA -ն:
Գիտնականներին մտահոգում է, որ շատ թռչուններ չեն կարող դիմանալ հյուսիսային սառը ձմռանը: Եվ, եթե ավելի ուշ թռչեն տաք երկրներ ` կզոհվեն ճանապարհին:
Թռչունների աննորմալ պասիվություն է նկատվել ոչ միայն Լիտվայում , այլեւ եվրոպական
այլ երկրներում: Տագնապային լուրեր են գալիս Լատվիայից, Էստոնիայից եւ Գերմանիայից: Թռչնաբանները թռչունների նման վարքը կապում են գլոբալ տաքացման եւ օդի վիճակի փոփոխությունների հետ:
Նյութի աղբյուր՝ http://blog.lurerarm.asia/2013/10/blog-post_27.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




