Սամվելալեքսանյանական ՛՛սիթիները՛՛ գովերգող կարմրագլուխ-կըզըլբաշական բազմությունը, ովքեր ՀՀ մշակութային հուշարձանների փոխակերպումը մեծ խանութների դիտարկում են որպես քաղաքակրթական նվաճում, իսկ հուշարձանների պաշտպանությունը՝ եվրոպամետ լրտեսություն, լրջագույնս խրախուսում են նաև իրավական ընտրողականությունը: Կըզըլբաշական կարմագլուխների կարմիրը վահան դարձրած՝ նրանք իրենց աղմկոտ շքերթներով փաստացի գովերգում են նաև իրավունք չստացած շինարարությունն ու դեռևս իրավունք չստացած փաստացի առևտրական գործունեությունը, միանալով Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ Մշակույթի նախարարության՝ ՛՛ինձ կարելի է, քեզ՝ ազատազրկում՛՛ քաղաքականությանը: Այս ողջ արատավոր պրակտիկան իր հերթին լրացուցիչ խրախուսվում էՀՀ կառավարության կողմից, ովքեր իրենց քթի տակ ավարտված ապօրինի շինարարության փաստը շրջանցեու հիանալի միջոց են գտել՝ սամվելալեքսանյանական շքերթային գովազդի տակ փորձելով թաղել իրենց մասնակցության հիշողությունը: Կարմրագլուխ-կըզըլբաշական այս շքերթի մասնակիցներին դու՞ր է գալիս ապօրինությունների այս շղթան: ՀՀ կառավարությանը թերևս արժի հիշեցնել, որ կըզըլբաշներն էին ադրբեջանցիների ձևավորման հիմնական կորիզը: Հայ կըզըլբաշական աղմկոտ հորդան հայության խնդիրների վատ պաշտպան է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/253737044778579?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել