Աբրահամը առավելության հասավ Դե Կարոլիսի նկատմամբ (Լուսանկարներ)Armsport.am-ը գրում է.

Գերմինջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ Արթուր Աբրահամը(38-4, 28) Օլդենբուրգ քաղաքում WBO Intercontinental գոտու համար մենամարտեց իտալացի 29-ամյա  Ջիովանի դե Կարոլիսի(20-5,10) հետ:

Մրցամարտի 12 ռաունդներից հետո Արթուր Աբրահամը հաղթեց(120:108, 119:109, 119:109)  Կարոլիսին: Այսպիսով Աբրահամը կկարողան պայքարել չեմպիոնական տիտղոսի համար: Այդ մրցամարտը կայանալու է 2014 թվականին, աշխարհի ներկայիս չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել