Lurer.com-ը գրում է.

Հայաստանի հավաքականի և Մախաչկալայի «Անժիի» ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը, ով վնասվածքի պատճառով բաց էր թողել Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Տրոմսոյի»  հետ հանդիպումը, այսօր մասնակցել է իր թիմի մարզումներին, տեղեկացնում «Անժիի» պաշտոնական կայքը:

Նշենք, որ կիրակի օրը Մախաչկալայի թիմը կմեկնի Կրասնոդար, որտեղ երկուշաբթի օրը Ռուսաստանի առաջնության 14-դ տուրի շրջանակներում իր ուժերը կչափի «Կուբանի» հետ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել