1in.am-ը գրում է.
Իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը ներկայացրել է անգլալեզու Heart Attack երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերը խաղացել է ամերիկացի դերասանուհի Քամիլա Բելը: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Էնրիկեի և Քամիլայի միջև տեղի ունեցող դրաման իրենից դասական սիրային եռանկյունի է ներկայացնում: Տեսահոլովակը սկսվում է հետևյալ կերպ` երգիչը կանգնած անդունդի եզրին պատրաստվում է ներքև նետվել: Իսկ հետո «ֆլեշ բեք»-ի օգնությամբ տեսահոլովակը դիտողները հասկանում են, թե ինչն է հերոսին հասցրել կյանքի հետ հաշիվները մաքրելու ցանկության: Պարզվում է՝ նա իր ընկերուհուն տեսել է անկողնում ուրիշի հետ: Հաշվեհարդար տեսնելով հակառակորդի հետ` նա մտամոլոր քայլում է քաղաքում և հիշում այն լավագույն պահերը, որոնք անցյալում ապրել է սիրելիի հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_225355.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել