Հայաստանում քաղաքականության մասին քննարկումներն արդեն աբսուրդի են հասնում, դրա համար անհրաժեշտություն կա մեր առաջև կանգնած հիմնական խնդիրը պարզեցնել: Այդ դեպքում այդ հիմնական խնդիրը այսպիսի ձևակերպում է ստանում. Հայաստանի պետք է այն երկրներին և աշխարքաղաքական խաղացողներին, որոնք շահագրգռված են, որ Թուրքիան և Ադրբեջանը, իսկ հետագայում նաև Միջին Ասիան այս կամ այն ֆորմատով չմիավորվեն: Հայաստանը խանգարում է այն աշխարքաղաքական քաղացողներին և երկրներին, որոնք դա ցանկանում են և ինչ էլ մենք չանենք, այդ խնդիրը մնալու է: Այլ աշխարքաղաքական դերակատարում Հայաստանը չունի: Ուզում եք Ղարաբաղից հրաժերվեք, ուզում եք ցեղասպանությունը մոռացեք, ուզում եք Թուրքիայի և Ադրբեջանի հետ եղբայրությւոն հայտարարեք, ուզում եք Մաքսային Միություն կամ Եվրոպական Միություն մտեք, մեկ է, այդ խնդիրը մնալու է: Դա լավ հասկանում են Թուրքիայում և Ադրբեջանում:

Այդ հարցը Սովետական Միության ժամանակ սառեցված էր, որի փլուզումից հետո այն նորից ակտուալ է դարձել: Իրավիճակը կարող է փոխվել միայն մեծ վերաբաժանումներից հետո, եթե, օրինակ` Մեծ Քրդստան ստեղծվի, կամ Ադրբեջանը մի քանի մասերի բաժանվի: Այդ ժամանակ միայն կարող է իրավիճակը փոխվել և նոր իրականություն ստեղծվել և մենք կկարողանանք նորմալ հարաբերություններ ստեղծել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Սա է իրականությունը, որից, ինչ էլ չանենք, չենք կարող ազատագրվել: Մնացած այլ խոսակցություններն անիմաստ են;

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել