Աստված մեզ ուղարկում է նշաններ` մարդկանց ու տարատեսակ իրադարձությունների տեսքով. իր ասելիքը փորձում է հասցնել մեզ….ու մեզ միայն անհրաժեշտ է լսել մեր սրտի ձայնին:Կենցաղը այնպես է մտել մարդկանց մեջ, որ մարդիկ մոռացել են, ինչու են այս աշխարհ եկել, մոռացել են Աստվածակերտ ու Աստծու նմանությունն ունեցող իրենց Ես-ի մասին: Բոլորն ինչ-որ առնետավազքի են մասնակցում, շտապում են` չգիտես, թե ուր…..ուշանում են` չհասկանալով, թե ինչից……կորցնում են` չմտածելով, որ միգուցե իրենք դեռ չեն էլ գտել…..դառնում եմ լուռ աղմուկի մեջ ու աղմկում այն ժամանակ, երբ լռություն է անհրաժեշտ……մարդիկ այսօր ավելի քիչ են ժպտում, իսկ ժպտալուց էլ միայն շրթունքներն են ժպտում, ու աչքերը մատնում են հոգու թախիծը…….մարդիկ բավարարված ու գոհ են ուզում լինել աշխարհից, այն դեպքում, երբ ներքին բավարարվածություն չունեն…..փորձում են ուրիշների սխալները տեսնել` մոռանալով ու անտեսելով սեփական սխալները……ժամանակը առաջ է վազում ու այդ ժամանակի հետ մենք ինչպե՞ս ենք վարվում……սպանում ենք` անխնա ու առանց գիտակցելու…..երեկն էլ չի լինելու, այսօրն էլ մոտենում է ավարտին, իսկ վաղն էլ դեռ չգիտես` ինչ է բերելու իր հետ.........
Անընդհատ սպասում ենք….ինչ-որ կոնկրետ օրվա, կոնկրետ ժամանակի ու կոնկրետ մարդկանց…..տալիս հարցեր, որոնց պատասխանները չունենք ու փոխարեն ապրենք, ժամանակը ծախսում ենք պատասխաններ փնտրելու վրա……..
Հ.Գ. մյուս կողմից նաև սիրում ենք շատ խոսել, խորհուրդներ տալ ու ուրիշների փոխարեն որոշումներ կայացնել…իսկ ժամանակը, միևնույն է, վազում է առաջ……….
Հեղինակ` Black Orchid



