«Չենք վճարելու 150 դրամ» նախացեռնությունից հետո, երբ քաղաքապետարանը ուղեվարձը կրկին դարձրեց 100 դրամ, ես հետաքրքիր զուգադիպությամբ մի երևեույթի եմ ականատես լինում առ այսօր: Նախ դա նկատում էի այն ժամանակ, երբ սեփական մեքենաս էի վարում: Իսկ այժմ մեկ շաբաթից ավել է ինչ երթևկում եմ միկրոավտոբուսներով, ավտոբուսներով, երթուղային տաքսիներով և էլ ավելի եմ համոզվել այդ երևույթի իրական լինելուն: Բանը նրանում է, որ երբ ուղեվարձը դարձավ նորից 100 դրամ, Երևան քաղաքի բոլոր տրանսպորտային միջոցները առանց կաշկանդվելու կատարում են խախտումներ հատելով հոծ գծեր, անցնում են կարմիրի տակով և բազում այլ խախտումներ հենց տեսախցիկների առջև, ոստիկանների առջև: Իսկ դա մի բան է ասում, որ նրանք վստահ են, որ այդ խախտումները անտեսվելու է վերևներից, չեն տուգանվելու: Իսկ դա էլ իր հերթին մեկ այլ բան է ասում,որ նման բան կարող էին կատարել միայն ու միայն գծատերերի ու վերևների փոխհամաձայնեցմամբ:Գծատերեր ունենք, աշխարհը չունի: Իշխանություն ունենք, լավ կլիներ որ չունենայինք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել