Lurer.am-ը գրում է.

Չեխիայում ավարտին են մոտեցել խորհրդարանի պատգամավորների պալատի ընտրությունները:

Համաձայն ԿԸՀ-ի նախնական տվյալների` մեծ առավելությամբ հաղթանակ է տանում չեխական սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը`հավաքելով ձայների 21.67%-ը: 

Երկրորդ տեղում է Չեխիայի կոմունիստական կուսակցությունը` 17.22% ձայն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Չեխիայի խորհրդարանը քվեարկել էր ինքնալուծարման օգտին, որից հետո նախագահ Միլոշ Զեմանը հոկտեմբերի 25-ը և 26-ը նշանակել էր արտահերթ ընտրությունների օր: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել