Էսօր արդեն մի քանի լրատվամիջոցում կարդացի, որ ոստիկանությունը արդեն սոցիալական ցանցերինելա հետևելու, մասնավորաես՝ ֆեյսբուքին։ Ի՞նչ է սա նշանակում, լա՞վ է, թե՞՝ վատ, ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ։
Առաջին տպավորությունս բացասական էր ու ավելի շատ հիմնված էր էմոցիաների վրա. «մենակ ֆեյսբուքն էր մնացել, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտել իրենց մտքերը, էդ էլ են ուզում հարամեն» միտքը ծագեց սկզբում։ Սակայն մի հատ եկեք հարցին ավելի խորը նայենք ու հասկանանք, թե ինչով է սա պայմանավորված և արդյոք սա ինչ որ աննախադեպ բան է, որ մենակ Հայաստանում են կիրառում, կամ ասենք մենակ հետամնաց երկրներում…
Նախ, եկեք հասկանանք, որ էն փաստը, որ ոստիկանությունը հետևումա ֆեյսբուքին, դեռ չի նշանակում, որ ով-ինչ գրեց՝
գալու են բռնեն տանեն, առհասարակ, մեր օրենսդրությունը դեռ շատ մակերեսային է անդրադարձել առցանց խնդիրներին, ուստի տվյալ դեպքում, ոստիկանությունը շատ բան չի կարա անի ու չեմ կարծում, որ մեծ փոփոխություններ լինեն այս առումով։ Շատ-շատ, ավելի զգաստացնի ոմանց, բայց դե միևնույն է, եթե բացահայտ օրինախախտման մասին չէ խոսքը, ապա ոչ մի ռեալ ազդեցության լծակ ոստիկանությունը չի կարող ունենալ։
Մյուս կողմից խնդիրը մի քիչ ուռճացված եմ համարում, որովհետև թերթերն ու կայքերը հիմնավում են նաև այն բանի հիմման վրա, որ տեսեք-տեսեք, ոստիկանության աշխատակիցները շատացել են ֆեյսբուքում։ Նախ, ո՞վ է ասել, որ ոստիկանության աշխատակիցները իրենց մոնիտորինգը միամտաբար հենց իրենց պրոֆիլներով են անում, իսկ հետո էլ, ո՞վ է ասել, որ նույն ոստիկանը սովորական մարդու պես սոցիալիզացիայի կարիք չունի ու ֆեյսբուքով ուղղակի բզբզալ չի սիրում։ Այնպես որ, մի քիչ ականջներից ձգածա էս տարբերակը։
Ինձ կարող են առարկել, որ սա կարող է պայմանավորված լինել Թվիթթերային հեղափոխության սպպառնալիքը չեզոքացնելու փորձերով, բայց դե էլի մի քիչ ականջներից ջգած տարբերակա, որովհետը դա ԱԱԾ-ի գործառույթա, որը վաղուց ամեն ինչն էլ հսկում ու հետևումա։Ճ
Հիմա անդրադառնամ համաշխարհային պրակտիկայի։ Վերցնենք կոնկրետ օրինակ. անցած ամառ Լոնդոնում մեծ անկարգություններ եղան, որոնք կազմակերպվում էին սոցիալական ցանցերի միջոցով, ինչից հետո Բրիտանիայում ոստիկանությունը ոչ միայն սկսեց վերահսկել նաև սոցիալական ցանցերը, այլև ստիպեց, որ Թվիթթերը, Ֆեյսբուքը և Մոտորոլա ընկերույթունները որոշակի զիջումների գնան, որպեսզի հետագայում հնարավոր լինի կանխել նման միջադեպերը։
ԱՄՆ-ում էլ հիմա քննարկվումա մի օրինագիծ, որի ընդունման դեպքում մեր ոստիկանության ֆեյսբուքի մոնիտորինգը ալպյան մարգագետնի ծաղիկներ կթվա, որովհետև ռեալ կսահմանափակվի օգտատերերի գաղտնիության ու ազատության իրավունքները։ Ի դեպ, Անոնիմուսները սրա դեմ են պայքարում հատկապես…
Մի խոսքով, եկեք անտեղի պանիկայի մեջ չընկնենք, ուղղակի չեղած տեղից ուզեցել են հերթական սենսացիան սարքել։