Panorama.am-ը գրում է.
Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է Լատինական Ամերիկայից Հունաստան թմրանյութեր ներմուծող նարկոկորտելի 16 անդամ և առգրավել 146,5 կգ թմրանյութ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հունաստանի իրավապահների տվյալներով` թմրավաճառներից առգրավվել է 352 հազար եվրո կանխիկ գումար, 500 հազար եվրո` բանկային քարտերով, և 10 թանկարժեք ավտոմեքենա: Ոստիկանությունը նաև նշել է, որ չորեքշաբթի օրը Սալոնիկներ քաղաքի նավահանգստում, բանաններով բարձված բեռնարկղերից հայտնաբերվել է կոկաինի 108 փաթեթ` ընդհանուր 119 կգ քաշով:
Ձերբակալվածների մեջ է վրացական ծագումով մեկը, ով միջազգային հանցավոր ցանցի առաջնորդներից է: Նրա նկատմամբ Ինտերպոլը հետախուզում էր հայտարարել թմրավաճառի և Վրաստանում մահափորձ իրականացնելու համար: Վերջինս Ադրբեջանում էլ մեղադրվում էր խարդախության և մեքենայության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ