Վաղուց տեսանելի էր, որ, հատկապես Ղազախստանի ղեկավարի մոտեցումները զգալիորեն տարբերվում են ՌԴ նախագահի մոտեցումներից` եթե Ռուսաստանի համար Մաքսային Միությունը նախկին ԽՍՀՄ տարածքի մի զգալի մասում իր ռազմաքաղաքական ազդեցության ամրագրման տնտեսական գործիքն է, ապա Ղազախստանն այդ կազմակերպությունը դիտարկում է բացառապես միջպետական տնտեսական համագործակցության արդյունավետությունն ավելացնելու տեսանկյունից և չի ցանկանում, որ Ռուսաստանն անհարկի կերպով լրացուցիչ քաղաքական և ռազմաքաղաքական առավելություններ ձեռք բերի այլ անդամ-պետությունների ինքնիշխանության սահմանափակման հաշվին: Սա նշանակում է, որ Ռուսաստանը, կազմակերպության նոր անդամների թեկնածությունները դիտարկելիս, նախապատվություն է տալու իրեն հնազանդ և հավատարիմ սակավաթիվ երկրներին, իսկ Ղազախստանը կնախընտրի, որ ՄՄ-ի մեջ լինեն տնտեսական և ռազմական առումով բավականաչափ ուժեղ` հնարավորինս շատ պետություններ, որոնք ունակ կլինեն հակակշիռ լինել Ռուսաստանին և զսպել նրա քաղաքական ախորժակները: Բելառուսի նախագահի տեսակետներին չարժե առանձին գնահատական տալ` իմ կարծիքով դրանք ոչ այնքան հակահայկական տրամադրությունների արտացոլումն են, որքան թյուրքական աշխարհին հաճոյանալու նպատակ են հետապնդում: Իմ կարծիքով, մտահոգիչն այն է, որ այս ամենը տեղի է ունենում շատ ավել լուրջ և հեռու գնացող աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում և ո´չ Ռուսաստանը, ո´չ էլ Ղազախստանը կամ Բելառուսը ունակ չեն դրանք վերահսկել կամ ուղղորդել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել