1in.am-ը գրում է.
Քեմբրիջի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են եռացող թեյնիկի ձայնի առաջացման պրոցեսն ու դրա արդյունքում առաջացող սուլոցը, գրում է Physics Of Fluids պարբերականը:
Գիտնականների կարծիքով՝ նման կերպ իրենք կարողացել են լուծել 100-ամյա ֆիզիկական խնդիրը, որը Ձայնի տեսությունում առաջ էր քաշել Ջոն Ուիլյամ Ստրետան, որը հայտնի է որպես Լորդ Ռելեյ:
Ուսումնասիրության շրջանակում ֆիզիկոսներն անցկացրել են մի շարք թեստեր (շուրջ 4 տարի), ինչից հետո հաստատել են 2 մոդելներ, որոնք նկարագրում են ձայնի առաջացումը: Այդ մոդելներն օգտագործվում են Ռեյնոլդսի Re-ի տարբեր թվերի համար, մեկը` Re-ն < 2000-ի համար, մյուսը՝ Re > 2000-ի համար:
Նշենք, որ Ռեյնոլսդի թվերը կարևոր են անչափելի հոսանքի բնութագրման համար: Այդ խնդրում թվերը կախված են հեղուկի կամ գազի ֆիզիկական պարամետրերից, ձևից, սուլոցի հատկություններից կամ այլ գործոններից:
Այսուհանդերձ, եթե սահմանափակվենք գոլորշիով ու կոնկրետ տեսակի սուլոցով, ապա մեծ հավանականությամբ հնարավոր է ենթադրել, որ Ռեյնոլդսի թվերը կախված են հոսանքի արագությունից:
Գիտնականների կարծիքով՝ չնայած առաջին հայացքից իրենց աշխատանքի թվացյալ անլրջությանը, այն կարող է կիրառվել շատ դեպքերում: Սուլոցի մոդելը, որը կիրառել են ֆիզիկոսները, հարմար է բազմաթիվ իրական ֆիզիկական պրոցեսների հետազոտության համար: