Tert.am-ը գրում է.
Իրանա-պակիստանյան սահմանին լույս շաբաթ 14 իրանցի սահմանապահ է զոհվել, հայտնում է lenta.ru-ն՝ Agence France-Presse-ին հղումով։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սարավան քաղաքի մոտակայքում սահմանապահները փոխհրաձգության մեջ են մտել անհայտ անձանց հետ, որոնց իրանական լրատվամիջոցները բնորոշում են որպես հանցագործ կամ ապստամբ։ Զինված միջադեպի հետևանքով 14 սահմանապահ զոհվել է, 5-ը՝ ստացել վնասվածքներ։ Միջադեպի երկրորդ կողմի կորուստների մասին դեռ չի հաղորդվում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/10/26/pakistan-iran-border/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել