Panorama.am-ը գրում է.
Քրդական զինյալ միավորումները ջիհադականներից ետ են վերցրել Սիրիայի արևելքում` Իրաքի հետ սահմանին գտնվող սահմանակետը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով «Ֆրանս Պրես» գործակալությանը:
Լոնդոնում գործող «Սիրիայի մարդու իրավունքների աստղադիտարան» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` քրդերը, Ալ-Քաիդայի հետ կապված ընդդիմադիր «Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» և «Ալ-Նուսրա ճակատ» զինյալ խմբավորումների հետ բախման արդյունքում, գրավել են Ալ-Յարուբիա սահմանային անցակետը:
Սիրիայի քրդական զինյալ միավորումներն իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերում սիրիական հակամարտությանը: Վերջիններս պայքարում են ինչպես կառավարական զորքերի, այնպես էլ ընդդիմադիր իսլամական ծայրահեղական ուժերի դեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ