1in.am-ը գրում է.

Բրազիլիայի խոշորագույն Սան Պաուլու քաղաքում մի քանի հարյուր ցուցարարներ ներխուժել են ավտոկայան, այրել են ավտոբուս և ջարդել բանկոմատներ, հաղորդում է BBC-ն: Ակցիայի մասնակիցները պահանջել են հասարակական տրանսպորտով անվճար երթևեկություն: Ի պատասխան` ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, ձերբակալվել է առնվազն վեց մարդ:
Անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է Սան Պաուլու քաղաքում հասարակական տրանսպորտի լավացման միջոցառումների մասին, որոնք կարժենան 2.4 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ ամռանը հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը դարձավ ամբողջ երկրով մեկ զանգվածային բողոքի ակցիաների պատճառ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել