1  Մարդու դեմք պատկերող աշտարակներ Կամբոջայի Անգկոր քաղաքի Բայոն տաճարում 

12-րդ դարի այս տաճարն առանձնանում է ավելի քան 200 քարե արձաններով, որոնք պատկերում են խաղաղ արտահայտությամբ դեմքեր: Դարերի ընթացքում տեղի ունեցած վերանորոգումների  և քարե արձանների քայքայման պատճառով անհնար է դարձել ստույգ որոշել, թե քանի արձաններ են եղել ի սկզբանե:   

142106501

142106498

 2  Բուդդան ծառերի մեջ Թայլանդի Վաթ Պհրա Մահաթհաթ տաճարում
Մ.թ. 1374 թ.-ին այս վայրը բուդդայական վանք էր, սակայն ներկայումս միայն զբոսաշրջիկներն են կանգ առնում այստեղ` հիանալու  համար Բուդդայի ոսկեզօծ արձանով, որն ասես բազմել է այգու պատվանդանին: Քչերն են միայն նկատում Բուդդայի փոքրիկ ժպտուն դեմքը, որին ասես ամուր փարված լինեն ծառի ծուռումուռ արմատները:    

181229919

163521989

 3  Գլուխ պատկերող արձաններ Թուրքիայի Նեմրութ լեռան մոտ 

Մ.թ.ա. 60 թ.-ին Անտիոք I Թագավորն էր իշխում այս հողատարածքում, որը գտնվում է ներկայիս Հարավարևելյան Թուրքիայի տարածքում: Նա կառուցեց իր և տարբեր աստվածների արձաններով շրջապատված ներքին դամբարան, որտեղ և պետք է թաղեին նրան: Արձանների գլուխները ներկայումս ցիրուցան են եղած դատարկ հարթավայրում: Ենթադրվում է, որ թշնամու բանակը դիտավորյալ առանձնացրել է արձանների գլուխները մարմիններից, իսկ թագավորի դամբարանը դեռևս չի գտնվել:   

165882955

da23598

 4  Եգիպտոսի Նուբիա պատմական երկրամասում գտնվող Ռամզես II-ի վիթխարի արձանները
Ռամզես II թագավորի արձանները Աբու Սիմել վանական համալիրի մասն են կազմում: Ըստ տարածված տեսության` մի ժամանակ այն պատված է եղել վառ գույներով: Հիմա մնացել են միայն երիտասարդ թագավորի միագույն քանդակները: Արքայի ոտքերի արանքում դրված են իր ընտանիքի անդամների արձանները:  

92615942

91804610

 5  Զատիկի կղզու Մոաի արձանները   

Զատիկի կղզին գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավարևելյան մասում: Այն հայտնի է իր հուշարձանային կոթողներով, որոնք կառուցվել են Ռապա Նուի ժողովրդի կողմից: Տեղի բնակչությունը, որի թվաքանակը ներկայումս կազմում է 4000 մարդ, ունի շատ հարուստ և ունիկալ առասպելաբանություն:  Կղզու գլխավոր հետաքրքրությունն են համարվում հայտնի Մաոի արձանները: Դրանց քաշը 20 տոննայից ավելի է, իսկ բարձրությունը հասնում է 20 մետրի: Ընդհանուր առմամբ Զատիկի կղզում կան 997 այդպիսի արձաններ: Մոաի կոչվող արձանները ստեղծվել են մեր թվարկության 1250- 1500 թթ.: Ամենածանր մոաին կշռում է 82 տոննա: Մոաիների կեսը գտնվում է Ռանո Ռարակույում:  Մինչ այժմ էլ հայտնի չէ, թե ինչպես են կղզու բնակիչները կարողացել կառուցել այս վիթխարի արձանները այն դեպքում, երբ նրանց ձեռքի տակ եղած միակ գործիքները քարերն ու ոսկորներն էին: Արձանների կառուցման հետ կապված տարբեր տեսություններ են շրջանառվում, սակայն հավաստի բացատրություն դեռևս չկա:

181848982

176426534

 6  Լեշանի վիթխարի Բուդդան, Չինաստան
Մի ծեր չինացի վանական կարծում էր, թե Բուդդայի վիթխարի արձանի առկայությունը կհանդարտեցներ Սիչուան նահանգի ալեհույզ գետերին: Այժմ` արձանի կառուցումից 1300 տարի անց էլ Բուդդայի կիսաբաց աչքերը հառած են գետի վրա: 

200518554001

79899497 

 7  Սատանայի գլուխներ Չեխիայի հանրապետության Զելիզի քաղաքում  

Իհարկե շատ ավելի սարսափազդու կլիներ, եթե պարզվեր, որ այս քանդակները կերտել են ինչ-որ դաժան ցեղի անդամներ կասկածելի ու մութ շարժառիթներով: Այնինչ իրականությունը շատ ավելի պարզ է. երբեմնի խոհարար Վակլավ Լեվին դարձել է քանդակագործ և 1840-ականներին կառուցել է այս արձաները:    

vaclav levy

petr1868

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել