«ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ երեկ պատասխանելով մեր թղթակցի այն հարցին, թե արդյոք Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն ճանաչո՞ւմ է Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության օրինականությունը, պատասխանել է. «Իհա՛րկե ոչ»։ Նաիրա Զոհրաբյանն ավելացրել է, որ առաջիկայում ավելի հստակ դիրքորոշում կարտահայտվի։ Մեր տեղեկություններով՝ ՀԱՕԿ ղեկավարությունն այս հարցում աջակցություն ստանալու համար դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ ՄՕԿ-ին։

 Նամակում նշվել է, որ Վոլեյբոլի ֆեդերացիայի նիստի անցկացման ժամանակ խախտվել են մի շարք ընթացակարգեր, որոնք ՀԱՕԿ-ին հիմք են տալիս չընդունել անցկացված նիստի և այնտեղ ընդունված որոշումների օրինականությունը։ Եթե ՄՕԿ-ի պատասխանը դրական լինի, այնտեղ նշված լինի, որ ՀՄՕԿ-ն իրավասու է չճանաչել խախտված ընթացակարգերով անցկացված ֆեդերացիայի նիստի և դրանում ընդունված որոշումների օրինականությունը, ՀԱՕԿ-ը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։ Ակնկալվում էր, որ ՄՕԿ-ի պատասխանը պետք է լիներ երեկ, սակայն այն ուշանում է»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել