«Ազգ»-ը գրում է.

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) վերջին 6-7 տարիներին գաղտնալսել է աշխարհի 35 ղեկավարների հեռախոսազրույցները: Այդ մասին հաղորդում է բրիտանական «Գարդիան» թերթըՙ վկայակոչելով ԱԱԳ եւ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից ստացված գաղտնի փաստաթղթերը: Ժամանակին աշխարհի 35 ղեկավարների հեռախոսահամարները 200 համարների ցանկում ԱԱԳ-ին էր փոխանցել ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա: Այդ հեռախոսներն անմիջապեսենթարկվել էին գաղտնալսման, նշում է թերթը: Լրտեսության թիրախ դարձած պետություններիղեկավարների անունները առայժմ չեն բացահայտվում, սակայն թերթում նմանօրինակ տվյալներիհրապարակումը արդեն իսկ կարող է անուղղելի վնաս պատճառել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականշահերին:«Գարդիանի» տրամադրության տակ հայտնված ծառայողական գրությունը թվագրված է 2006թվականով: Փաստաթղթում ասվում է, որ ԱԱԳ-ի «հաճախորդները» (այսինքնՙ Սպիտակ տունը,պետդեպարտամենտը, Պենտագոնը եւ ամերիկյան մյուս պետհիմնարկները) պարտավոր են իրենցշփումների ցանկերը փոխանցել գործակալության ռադիոհետախուզության վարչությանը (SignalsIntelligence Directorate, SID): 200 հեռախոսահամարների փոխանցման դեպքը փաստաթղթում բերվում էորպես նման համագործակցության հաջող օրինակ: «Գարդիանը» հաղորդում է, որ փաստաթղթիհեղինակները միեւնույն ժամանակ խոստովանում են այդ ցանկի հետ աշխատելիս ստացված տվյալներիհամեմատաբար փոքր արժեքը:ԱԱԳ-ի կամ ԱՄՆ-ի կառավարության ներկայացուցիչներն առայժմ պաշտոնապես չեն արձագանքելբրիտանական թերթի հրապարակմանը:Ավելի վաղՙ հոկտեմբերի 24-ին, Բեռլինում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էմերսոնը Գերմանիայի ԱԳՆ էր կանչվելամերիկյան հատուկ ծառայությունների կողմից կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսիգաղտնալսման կապակցությամբ:Իտալական լրատվամիջոցների վերջին հաղորդումների համաձայն, ամերիկյան ԱԱԳ-ն եւԿառավարական կապի բրիտանական կենտրոնը (GCHQ) միացյալ ուժերով հետեւել են Իտալիայիկառավարության եւ ռազմական գերատեսչությունների ներքին հեռախոսակապին, ինչպես նաեւգաղտնալսել են Իտալիայի շարքային քաղաքացիների հեռախոսազրույցները: Ավելի վաղ Le Mondeթերթը գրել էր Ֆրանսիայի քաղաքացիների զանգվածային լրտեսման մասին:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել