Ոմանց տրամաբանությամբ ստացվում է, որ եթե Հիսուս Նազովրեցուն չես համարում աստված և աստծու որդի` ուրեմն Հայաստանում ԱՄՆ դեսպանի կամակատարն ես, օտարերկրյա գործակալ, կամ ազգը կործանող սատանա:
Խորապես հիասթափված եմ այդ քրիստոնյա կեղծ բարեպաշտներից, բարոյախոսներից....
Մոլագարությունն այն աստիճան է հասել, որ կարող են հրապարակավ արդարացնել մի ոճրագործի քստմնելի արարք` քանզի այդ ոճրագործը կաթողիկոս է եղել ի պաշտոնե....
Եվ այդ մոլագարներն այնքան են առաջադիմել, որ անգամ տասնութամյա տհասը կարող է իրեն թույլ տալ դիտելու. իսկ ինքդ ի՞նչ վաստակ ունես, ի՞նչ ես արել այս պետության համար... Եվ երբ ուղղակի խրատական դաս ես տալիս այդ տհասին` ուղղակի արգելափակում է քեզ և գրառումը հեռացնում...
Մի ուրիշ դեպքում ոչ հումանիտար մասնագիտությամբ ոմն գիտունիկ իրեն թույլ է տալիս ինձ պատմության դասեր տալու...ասելով, որ չէր խանգառի, որ տարրական պատմություն իմանամ նյութ հրապարակելուց առաջ....
Այստեղ տեղին է հիշատակել հույն նկարիչ Ապելլեսի պատմությունը:
Ապելլեսը կին է նկարում և ի ցույց դնում անցորդներին:
Կոշկակարը, ով պատահական անցնում էր հրապարակով, նկատում է, որ կոշիկի նկարի մեջ սխալ կա: Ապելլեսը սիրահոժար շտկում է: Իսկ երբ ոգևորված կոշկակարը հաջորդ օրը դատողություն է անում արդեն ծնկների մասին` Ապելլեսը զայրացած գոչում է.
-Կոշկակար, մի դատիր կոշիկներից բարձր....
Հուսամ, ոմանք կհասկանան առակիս իմաստը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vantanesyan/posts/577338972321859
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել