1in.am-ը գրում է.
Գիտնականները յուրահատուկ ճանապարհային ծածկույթ են ստեղծել, որը շուտով Բրիտանիայում կարող է փոխարինել ճանապարհային լուսավորությանը: Դրա յուրահատկությունն այն է, որ ճանապարհը մթության մեջ լույս է տալիս:
Եթե վերջերս եղել եք Քեմբրիջում, ապա հավանաբար ուշադրություն եք դարձրել այդ քաղաքի տարօրինակ առանձնահատկությանը, մասնավորապես՝ ճանապարհներին, որոնք մթության մեջ լույս են արձակում, գրում է Daily Mail տաբլոիդը:
Սուրեյ դքսության գիտության սպասավորները լյումինեսցենտային ծածկույթ են մշակել, որը Բրիտանիայում սկսում է փոխարինել ճանապարհային լուսավորությանը:
Այս ծածկույթը, որը կրում է Starpath անվանումը, երեք շերտից է բաղկացած, որոնք ցերեկը հավաքում են արևի լույսը, իսկ գիշերն այն օգտագործում լույս «արտադրելու» համար:
Գիտնականների զեկույցի համաձայն՝ իրենք չեն պատրաստվում կանգ առնել ձեռք բերվածի վրա, և փորձում են տարբեր գույների տարբերակներ ստանալ, որպեսզի առանձնացնեն հեծանիվների համար նախատեսված ճանապարհային ժապավենները:
Այս պահին լուսավորող ծածկույթով պատված է Քեմբրիջի ճանապարհների միայն մի մասը, սակայն քաղաքի իշխանությունները բանակցում են գիտնականների հետ, որպեսզի նրանց գյուտով ծածկեն քաղաքի բոլոր փողոցները:



