Կարդացի որ Երեվանի Կենտրոնական Հրապարակի նախքին Լենինի արձանի պատվանդանին, ուզում են անպայման ինչ որ մի այլ արձան, շինություն, կամ հուշա կառույցի մրցույթ, ու մի քանի հոգի հանձնել էին իրենց «գեղեցիկ» գաղափարները ու պատկերացումները...մի հինգ հատից երեքը, եկեղեցի կառուցելն էր այդ պատվանդանի փոխարեն, կամ պատվանդանին խաչ դնելը...
....Ողբամ քեզ իմ Հայ Ժողովուրդը որ քո կրթությունը, կրոնից ու խաչից այն կողմ չի գնացել....
Գոնե մի խունկի ծառ տնկեք այդ քարի տեղը, որ խնկա Հայ Ժողովրդի համար....ու գարշելի օդը քաղաքական, կրոնական, ու մնացած....մաքրվի Երեվանի....
իսկ եթե արձան պիտի դրվի, անպայման, ապա հիշենք Արցախյան պատերազմում, քաջ զինվորների հիշատակին, այդ քարե պատվանդանի վրա կամ շուրջի, բոլոր ազատամարտիկների անունները գրվի, իրենց զոհված տարին հիշատակելով, ու ծննդյան թիվը...դա կլինի պարծանք Հայոց Բանակին, Հայ Ժողովրդին ու ամեն մարդ կգա ու կգտնի իր սիրած հերոսի, զավակի, հոր, մոր, եղբոր, քրոջ, ազգականի, ու բարեկամի անունը, ու ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ հիշի իրենց ....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել