Haynews.am-ը գրում է.
Հոկտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ-սենատոր Ժան Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին՝ Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Ռոլան Բլումը, Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Պարակյանը, Մարսելի 13 և 14-րդ թաղամասերի թաղապետ Կարո Հովսեփյանը, Եվրախորհրդարանի պատգամավոր Դոմինիկ Վլաստոն:
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Նախարարը ողջունեց ներկաներին և իր գոհունակությունը հայտնեց հայ-ֆրանսիական հարաբերությունների, Ֆրանսիայում հայ համայնքի աշխատանքների, ինչպես նաև Ֆրանսիայում ապրող հայերի՝ Ֆրանսիայի հասարակական կյանքին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:
Քննարկվեցին երկկողմ համագործակցության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և հետևանքների վերացման վերաբերյալ օրենքների նախագծերին ուղղված աշխատանքներին առնչվող հարցեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/1382715396
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել