Pastinfo.am-ը գրում է.
Հայաստանը համարվում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներից (ԳՁՕ) ազատ կամ կենսաանվտանգ գոտի: Այս մասին այսօր՝ «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: Ըստ նրա՝ այդ փաստը հաստատվել է հանրապետություն ներկրվող սննդամթերքի ուսումնասիրության արդյունքում: 28 երկրից Հայաստան ներկրվող մոտ 92 տեսակի հատուկ նշանակության սննդամթերքի ուսումնասիրության արդյուքում ԳՁՕ չի հայտնաբերվել:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/node/25587
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել