Panorama.am-ը գրում է.
Հայաստանի ամենագավաթային թիմերից մեկը` «Միկան», որը 6 անգամ տիրել է պատվավոր մրցանակին, իր ֆուտբոլային պատմության ընթացքում մշտապես մասնակցել է գավաթի խաղարկության կիսաեզրափակիչներին:
Այս անգամ թիմի մրցակիցը գավաթի խաղարկության կիսաեզրափակչում կլինի «Փյունիկ»-«Արարատ» զույգի հաղթողը:
Ինչպես հիշեցնում է ակումբի պաշտոնական կայքը, 2000 թ., երբ «Միկան» առաջին անգամ էր հանդես գալիս գավաթի խաղարկությունում, կիսաեզրափակչում մրցեց «Արարատի» հետ: Աբովյանում տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ Աշտարակի «Քասախ» մարզադաշտում կայացած պատասխան խաղում «Միկան» 4-3 հաշվով առավելության հասավ և նվաճեց եզրափակիչ ուղեգիրը, որտեղ հաղթեց նաև «Զվարթնոցին» և առաջին անգամ դարձավ գավաթակիր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ