ԱԱ-2014-ի ընտրական փուլում ո՞վ էր լավագույնը Հայաստանի կազմում. Հարցման արդյունքներըArmsport.am-ը գրում է.
Նախորդ շաբաթվանից, armsport.am-ում հարցում էր անցկացվում, թե ԱԱ-2014-ի ընտրական փուլում ո՞վ էր լավագույնը Հայաստանի հավաքականի կազմում: 
 
Քվեարկությանը մասնակցել են շուրջ 3100 ֆուտբոլասերներ: Ինչպես եւ սպասվում էր, առաջին տեղի համար պայքարն ընթացել է Յուրա Մովսիսյանի եւ Հենրիխ Մխիթարյանի միջեւ: Ի վերջո, առաջին տեղում է հայտնվել ընտրական փուլում Հայաստանի լավագույն ռմբարկու Յուրա Մովսիսյանը՝ ստանալով ձայների 33 տոկոսը (1050 ձայն): 
 
31.9 տոկոսով՝ երկրորդ տեղում է Հենրիխ Մխիթարյանը (1015 ձայն): Լավագույն եռյակը եզրափակել է Արաս Օզբիլիսը (28.3 տոկոս): 
 
Այս ֆուտբոլիստները միասին խփել են Հայաստանի ընտրանու 12 գոլերից՝ 9-ը: 
 
Հարցման արդյունքները՝ 
 
1. Յուրա Մովսիսյան – 1050 (33%) 
2. Հենրիխ Մխիթարյան – 1015 (31.9%) 
3. Արաս Օզբիլիս – 899 (28.3%) 
4. Ռոման Բերեզովսկի – 135 (4.2%) 
5. Այլ ֆուտբոլիստ – 43(1.4%) 
6. Կառլեն Մկրտչյան – 38 (1.2%)

Յուրա Մովսիսյանի գոլերը ԱԱ-2014-ի ընտրական փուլում

 

Հենրիխ Մխիթարյանի գոլերը ԱԱ-2014-ի ընտրական փուլում
 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել