Esem.am-ը գրում է.
Դերասան Սոս Ջանիբեկյանին գիշերը տեղափոխել են հիվանդանոց: Նա թունավորվել էր, ինչից ստամոքսի խանգարում էր առաջացել և դերասանի վիճակը վատացել է:
Սոսի առողջական վիճակի մասին մանրամասներ իմանալու համար խոսեցինք դերասանի մոր` դրամատուրգ Աննա Աղասարյանի հետ, ով մեզ ասաց, որ այժմ դերասանն իրեն լավ է զգում: Սոսը թունավորվել էր Մոսկվայում, ուր մեկնել էր ռուսական ֆիլմում նկարահանվելու համար: Դերասանը թունավորվել էր քաղաքավարության կանոններին «զոհ գնալու» արդյունքում. «Նա հյուր էր գնացել, որտեղ աղցան էին հյուրասիրել: Ինձ ասաց, որ սնկով աղցան է կերել, ուտելիս զգացել է, որ համն այն չէ, սակայն չի ցանկացել անքաղաքավարի լինել»:

Դերասանի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որով իր դժգոհությունն էր հայտնել հիվանդանոցային պայմաններից: Ըստ նրա` Շտապ օգնության մեքենայում պետք է լինեն տաք ծածկոցներ, որոնք չեն եղել, իսկ այն, ինչ եղել է, մաքուր չի եղել: «Կարծում եմ` շտապ օգնության մեքենաներում եղած պարագաների համար պետք է առանձին լվացքատուն լինի,- ESem.am-ին ասաց տկն Աննան ու հավելեց, որ սա անհատի խնդիր չէ: -Չգիտեմ սա ում լուծելիք խնդիրն է, սակայն այն պետք է լուծվի: Նաև տաք ծածկոցների խնդիր կա: Եղածը սրբիչից էլ բարակ է և մրսող հիվանդին օգուտ չի տա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ